Հարցվածների մեծ մասը բացասական վերաբերմունք ո...

Հարցվողների կեսից ավելին՝ 53,2 տոկոսը, դեմ է զանգվածային շինարարությանը Երեւանում։ Այս մասին օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Gallup International Association»-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։

Նա նշել է, որ այդ երեւույթին լրիվ դրական է վերաբերվում հարցվողների 17,8 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 25,1, լրիվ բացասական՝ 34,6 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 18,6, դժվարացել է պատասխանել՝ 4 տոկոսը։

Նավասարդյանն ավելացրել է, որ հարցվողների 52,6 տոկոսը բացասաբար է վերաբերվում մեծ ծառերի հատմանը եւ դրանց տեղում սակուրաների տնկմանը։ «Լրիվ դրական է գնահատել այդ երեւույթը հարցվողների 18,4 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 22,5 տոկոսը, լրիվ բացասական՝ 36,8, ավելի շուտ բացասական՝ 15,8 տոկոսը։ Դժվարացել է պատասխանել 6,4 տոկոսը»,- ընդգծել է նա։

Հարցումն իրականացվել է Երեւանում 808 քաղաքացիների շրջանում հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 2-ը։