Հարցվածների 55.1 տոկոսը կարծում է, որ միանաշա...

Այսօր տեղի է ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսին ներկա է գտնվել  նաև վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Ներկայացվել են ներքաղաքական, անվտանգային, ՀԱՊԿ - Հայաստան, Ֆրանսիայի ռազմաքաղաքական օգնության և Արցախյան շարժման 36 ամյակին նվիրված հարցերի վերաբերյալ «Французский Поцелуй» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցումները արվել են 1100 հոգու հետ:

Հարցին՝ արդյոք տեսնում եք մոտ ապագայում պատերազմի վտանգ, Հարցվածների 55.1 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ այո, 25.5 տոկոսը՝ ավելի շուտ այո, 9.8 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 7.2 տոկոսը՝ միանշանակ ոչ։

«Մեր քաղաքացիների գրեթե 80 տոկոսը կարծում է, որ մոտ ապագայում կարող է լինել պատերազմ»,-նշել է Արամ Նավասարդյանը։