Հարցվածների 39,3 տոկոսը լիովին բացասական է գն...

1,001 հարցվածների 23,4 տոկոսը լիովին դրական է գնահատում Փաշինյանի՝ կարգալույծ քահանաների անցկացրած պատարագներին մասնակցելու երևույթը, 13,7 տոկոսը նշել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, 11,1 տոկոսը նշել է, որ ավելի շուտ բացասական է գնահատում, իսկ 39,3 տոկոսը նշել է, որ լիովին բացասական է գնահատում այդ երևույթը: Այս մասին վկայում են Gallup-ի սոցիալական հարցման արդյունքները: