
Ուգանդայի և Հարավային Սուդանի սահմանին մարտական գործողություններ են սկսվել, որոնց հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 6 զինվորական։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
Ուգանդայի բանակի ներկայացուցիչների խոսքով՝ Հարավային Սուդանի պաշտպանական ուժերի զինվորականները հատել են սահմանը և հրաժարվել լքել տարածքը. դա հանգեցրել է փոխհրաձգության, որի հետևանքով զոհվել է հինգ հարավսուդանցի զինվոր և առնվազն մեկ ուգանդացի զինվոր։
Հարավային Սուդանի բանակը հաստատել է բախումը, բայց չի նշել, թե քանի մարդ է զոհվել։
Ուգանդան տասնամյակներ շարունակ աջակցել է այն ուժերին, որոնք հավատարիմ են Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրին` օգնելով երկրին 2011 թվականին ձեռք բերված անկախության համար պայքարում և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմի ժամանակ։
Մարտին Հարավային Սուդանը Ուգանդայի բանակին հրավիրեց մայրաքաղաք Ջուբա՝ օգնելու անվտանգության ամրապնդման գործում այն բանից հետո, երբ Կիիրի և նրա մրցակցի՝ առաջին փոխնախագահ Ռիեկ Մաչարի միջև հարաբերությունները վատթարացան։