Հարավային Կովկասը երբեք խաղաղ չի լինի, քանի դ...

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև կայացած հանդիպումը:

«Սա շատ կարևոր հանդիպում է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև։ Հարավային Կովկասը երբեք խաղաղություն չի վերականգնի, քանի դեռ ռուսական շոշափուկները ներկա են։ Ռուսաստանի վերջին ամրոցը Իվանիշվիլիի պաթոլոգիկ բռնապետությունն է։ Վրաց ժողովուրդը, որը պայքարում է իր ազատության համար, պայքարում է նաև տարածաշրջանում խաղաղության համար», - ասել է Սաակաշվիլին։

Սաակաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի պայքարը ժողովրդավարության և անկախության համար ուղղակիորեն կապված է ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության և կայունության հետ։