Հարավային Կովկասում պատերազմն ավարտվել է. Աբդ...

Թեհրանում անցկացվող 3+3 նախարարական հանդիպմանը ելույթ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ 

«3+3-ի երկրորդ հանդիպումը կանցկացվի տարածաշրջանային խնդիրները լուծելու և հավաքական ջանքեր գործադրելու խաղաղության և համագործակցության հաստատման և ամրապնդման համար՝ տնտեսական զարգացման և տարածաշրջանի բնակչության բարեկեցության բարձրացման նպատակով։

Այս հանդիպմանը հարգարժան արտգործնախարարները կովկասյան խնդիրներից բացի հնարավորություն կունենան խորհրդակցել և քննարկել երկկողմ հարաբերություններն ու փոխադարձ հարցերը։ Տարածաշրջանի բոլոր երկրներին հասանելի է պատմական հնարավորություն, Հարավային Կովկասում պատերազմն ավարտվել է և եկել է խաղաղության, համագործակցության և առաջընթացի հերթը Կովկասում»,- ասել է նախարարը։