Հարավային Կովկասի կայունության համար ՌԴ-ն կար...

Ռուսաստանը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործում։

Այս մասին Ժնևում Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Տեղեկությունը հայտնում է Sputnik Բլիժնեե Զարուբեժիեի Telegram ալիքը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր: Նրանք պայմանավորվել են շարունակել երկու երկրների շփումները խորհրդարանական համագործակցության գծով։

Շվեյցարիայի մայրաքաղաքում ընթանում է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովը: