Հարավային Կորեայում ուժայինները չեն կարողացել ձերբակալել հեռացված նախագահ Յուն Սոկ Յոլին։ Նրանց խանգարել են անվտանգության աշխատակիցները ու նրա կողմնակիցները:
Դատախազությունը քննիչների խումբ է ուղարկել Յոլի տուն՝ լիազորելով նրան ձերբակալել 3 մեղադրանքով՝ իշխանության չարաշահում, ռազմական դրություն մտցնելու հակասահմանադրական փորձ և ապստամբության փորձ:
Նրա լիազորությունները համարվում են ժամանակավորապես կասեցված մինչև Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ավարտը։



