Հարավային Կորեայում տեղատարափ անձրևները 4 մար...

Հարավային Կորեայի կենտրոնական և հարավային շրջաններում երեք օր շարունակվող տեղատարափ անձրևների հետևանքով մահացել է 4 մարդ, 1 անհետ կորած է, ավելի քան 5000 մարդ տարհանվել է։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Հեղեղները վնաս են պատճառել գրեթե 500 հանրային և շուրջ 300 մասնավոր սեփականության օբյեկտների։

Երկու ուղևորատար լաստանավային երթուղու աշխատանքը դադարեցվել է, մասամբ կասեցվել է գնացքների երթևեկությունը։ Տեղի են ունեցել նաև հոսանքազրկումներ։

Հարավային Կորեայի կառավարությունը մոբիլիզացրել է համապատասխան նախարարություններն ու գործակալությունները՝ աղետին լիարժեք արձագանքելու համար։

Կորեայի օդերևութաբանական վարչությունը կանխատեսում է ևս 100-200 մմ տեղումներ հարավային մի շարք քաղաքներում։