Հարավային Կորեայի նախկին վարչապետը դատապարտվե...

Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դուկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Նա մեղադրվում է 2024 թ. դեկտեմբերի 3-ին այդ ժամանակվա նախագահ Յուն Սուկ Յոլի կողմից ռազմական դրություն մտցնելուց հետո տեղի ունեցած ապստամբության մեջ կարևոր դեր խաղալու համար։

Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 3-ին ռազմական դրության հայտարարումը համարել է ապստամբություն։

Յուն Սոկ Յոլը 2024 թվականի վերջին ազգին ուղղված արտակարգ ուղերձում ռազմական դրություն հայտարարեց: Սակայն Ազգային ժողովի անդամները քվեարկեցին հրամանագիրը չեղյալ համարելու, առաջնորդին իշխանությունից հեռացնելու և նրան ապստամբության համար մեղադրելու գործընթաց սկսելու օգտին:

Հան Դուկ Սուն այդ ժամանակ Կորեայի Հանրապետության վարչապետն էր, այնուհետև երկու անգամ նշանակվեց նախագահի պաշտոնակատար։

Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը հունվարի 16-ին Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին հինգ տարվա ազատազրկման է դատապարտել։