
Կորեայի Հանրապետությունը պետք է ձգտի խաղաղ միավորման. Հարավը և Հյուսիսը «կարող են միավորվել նաև հարյուրավոր տարիներ անց», եթե պահպանեն ազգային ընդհանրությունը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը:
«Մեր սահմանադրության մեջ գրված է. ձգտում ենք խաղաղ միավորման, այլ ոչ թե կլանման: Ո՞ւմ դուր կգա կլանումը», - ասել է նախագահը իր պաշտոնավարման 30-րդ օրվա առթիվ կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով, կլանման փորձը կարող է հանգեցնել «մեծաթիվ զոհերի»:
Լի Չժե Մյոնը նշել է, որ իրենք հետաքրքրված են Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում՝ «պրագմատիկ դիվանագիտության» շրջանակներում։