Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, փոխվարչապետ Չոյ Սանգ-Մոկը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Սեուլում բանակցություններ են վարել՝ քննարկելու երկկողմ դաշինքը և ԿԺԴՀ-ն։ Այս մասին հայտնում է Կորեայի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, որը գլխավորում է Չոյ Սանգ Մոկը։
Չոյ Սանգ Մոկը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «հարավկորեական ժողովրդավարության նկատմամբ աջակցություն և վստահություն ցուցաբերելու համար»։ «[ԺՊ Նախագահը] խնդրել է շարունակել սերտ համագործակցությունը Հյուսիսային Կորեայի կողմից տարբեր սադրանքների հնարավորությանը նախապատրաստվելու համար՝ հիմնվելով Հարավային Կորեա-ԱՄՆ դաշինքի հզոր պաշտպանական կարողությունների վրա», - ասվում է նախարարությունում:



