Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հան Դոկ Սուին իշխանությունից հեռացնելուն: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Հան Դոկ Սուն ընդամենը երկու շաբաթ առաջ էր ստանձնել նախագահ Յուն Սոկ Յոլի լիազորությունները, որն իմփիչմենթի էր ենթարկվել ռազմական դրություն սահմանելու անհաջող փորձի համար:
300-տեղանոց խորհրդարանում նախագահի պաշտոնակատարի իմփիչմենթին կողմ են քվեարկել ընթացակարգին մասնակցած բոլոր 192 պատգամավորները։ Երկրի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ իմփիչմենթ է անցկացվում նախագահի պաշտոնակատարի նկատմամբ:
Ըստ երկրի օրենքի՝ փոխվարչապետ և ֆինանսների նախարար Չոյ Սան Մոկը կստանձնի ինչպես նախագահի, այնպես էլ վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները։
Հան Դոկ Սուն հայտարարել է, որ հարգում է խորհրդարանի որոշումը և կկասեցնի իր պարտականությունների կատարումը՝ համաձայն օրենքի։
Իշխող կուսակցությունը բողոքել է խորհրդարանի որոշման դեմ և նշել, որ քվեարկությունն անվավեր է, քանի որ քվորում չի ապահովվել։ Ըստ նրանց՝ իմփիչմենթը տեղի է ունեցել՝ ինչպես նախարարների իմփիչմենթի դեպքում, երբ հարկավոր է 300-տեղանոց խորհրդարանում ապահովել 151 ձայն։ Նախագահի իմփիչմենթի համար հարկավոր է խորհրդարանի երկու երրորդի աջակցությունը՝ 200 ձայն։