Հարավային Կորեան հայտարարել է, որ ուղիներ է փ...

Հարավային Կորեան տարբեր եղանակներ է ուսումնասիրում Հյուսիսային Կորեայի հետ լարվածությունը նվազեցնելու և հարաբերությունները կարգավորելու համար, ասվում է Հարավային Կորեայի միավորման նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

«Կառավարությունը մշակում է նոր քաղաքականություն և ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ տարբեր քայլեր՝ Կորեական թերակղզում լարվածությունը նվազեցնելու և միջկորեական կապերը բարելավելու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Հուլիսի 10-ին Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունը կոչ է արել ակտիվորեն վերականգնել Սեուլի և Փհենյանի միջև կապերը՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջև խաղաղությունը ազգային անվտանգության ամրապնդման ամենաիրատեսական ուղին է։

Հուլիսի 3-ին Լի Ջե-մյունգը հայտարարել է, որ Հարավային Կորեան պետք է ձգտի ԿԺԴՀ-ի հետ խաղաղ միավորման: Պետության ղեկավարը նշել է, որ մեկ երկրի կողմից մյուսին «կլանելու» փորձը կարող է խոշոր կորուստների հանգեցնել:

Նրա խոսքով՝ Կորեական պատերազմից անցել է 80 տարի, ինչը պատմական տեսանկյունից շատ կարճ ժամանակահատված է։ Քաղաքական գործիչը չի բացառել, որ Հյուսիսի և Հարավի միավորումը կարող է տեղի ունենալ «նույնիսկ մի քանի հարյուր տարի անց»։