Հարավային Կորեան դեսպանություն կբացի Հայաստան...

 Հարավային Կորեան պլանավորում է դեսպանություն բացել Հայաստանում։ Այս մասին հայտնում է Korea JoongAng Daily-ն՝ հղում անելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։

Նշվում է, որ Հարավային Կորեան պլանավորում է դեսպանատներ բացել 10 երկրներում, որոնք են Լյուքսեմբուրգը, Լիտվան, Մարշալյան կղզիները, Սիերա Լիոնեն, Հայաստանը, Էստոնիան, Ջամայկան, Զիմբաբվեն և Վրաստանը։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստանը պլանավորում է դեսպանություն բացել Հարավային Կորեայում։ Միրզոյանը նշել էր, որ Հարավային Կորեայից պաշտոնական նոտայով տեղեկացրել են, որ ցանկանում են հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում։