Հարավային Կորեայի և Ճապոնիայի պաշտպանության նախարարները հունվարի 30-ին համաձայնության են եկել ընդլայնել պաշտպանական համագործակցությունը և պլանավորել համատեղ աշխատել արհեստական բանականության և անօդաչու համակարգերի ներդրման ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Ճապոնիայի պաշտպանության նախարար Շինջիրո Կոիզումին և նրա հարավկորեացի գործընկեր Ան Գյու-բակը, ովքեր բանակցություններ են վարել Ճապոնիայի Յոկոսուկա քաղաքում, համաձայնել են անցկացնել համատեղ ծովային որոնողափրկարարական վարժանքներ։
Նրանք քննարկել են նաև տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար համատեղ աշխատանքը՝ գլոբալ անվտանգության մարտահրավերների պայմաններում, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ պաշտպանական համագործակցության շարունակականությունը։



