ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստ...

ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ապրիլի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Բելտա-ն։

«Մենք պետք է ավելի կոռեկտ և զգույշ լինենք Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպության մեջ: Պետք է լինել շատ կոռեկտ։ Հայաստանում այս առումով բարդ իրավիճակ է, հատկապես նախընտրական շրջանում։ Շատ բարդ իրավիճակ է։ Ուստի մենք պետք է շատ զգույշ և նրբանկատ լինենք Հայաստանի հետ հարաբերություններում», - ասել է պետության ղեկավարը։