ՀԱՊԿ-ը մշակում է զորավարժություններն այլ վայր...

«ՀԱՊԿ-ը Երևանից տեղեկատվություն է ստացել Հայաստանում զորավարժությունների աննպատակահարմարության մասին և մշակում է դրանք այլ վայրում անցկացնելու հնարավորությունը»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը, մեկնաբանելովՆիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ նպատակահարմար չէ այս իրավիճակում և այս տարի զորավարժություններ անցկացնել Հայաստանում, նշել է որ Կրեմլում կուսումնասիրեն հարցը, բայց Հայաստանը մնում է Ռուսաստանի մոտ դաշնակից, և երկխոսությունը կշարունակվի: