ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառա...

ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը:

«Այո, ՀԱՊԿ քարտուղարությունը տեղյակ է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տվյալ հայտարարությանը, սակայն մենք առաջվա պես Հայաստանը համարում ենք դաշնակից և շարունակում ենք աշխատել Երևանի հետ»,- նշել է  զրուցակիցը։

Նախօրեին ՀՀ ԱՀԾ-ն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ 2025-ին կվերանան ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի մասնակցությունը սառեցնելու հիմքերը:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, քանի որ, ըստ նրա, այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծում երկրի ինքնիշխանության համար։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության հարցերով միջազգային ֆորումում ասել էր, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։ Սակայն Հայաստանն այս առումով կոնկրետ որոշումներ չի կայացրել։