ՀԱՊԿ երկրների առաջնորդների արտահերթ օնլայն գագաթնաժողովի օրակարգում կլինի իրավիճակը Ղազախստանում։
Արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը։ Այս առաջարկին աջակցել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը, եւ հունվարի 9-ին Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ-ի նախագահող երկիր եւ միջոցառման կազմակերպիչ, հայտարարել է դրա ամսաթիվը։