ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցով խոր...

Մեկ ամիս առաջ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության վերաբերյալ ասել էր, որ Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան աշխատանք է տանում ՀԱՊԿ-ում:

Այս մասին Politik.am-ը խոսեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ` հասկանալու, արդյոք այս ընթացքում փոփոխություն կա գլախավոր քարտուղարի ընտրության գործընթացում: Նաղդալյանի հաղորդմամբ` այս պահին քարտուղարի ընտրության հարցով խորհրդկացությունները դեռ շարունակվում են. «Հստակ որևէ բան չկա, որի մասին կարող եմ հանրային ասել»:

Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Հայկական կողմը դիմել էր ՀԱՊԿ անդամ երկրներին՝ Խաչատուրովին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու հարցով, քանի որ Խաչատուրովը Մարտի 1-ի քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածով:  Գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա: Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցներ մինչև 2020թ., որից հետո  այն անցնելու էր Բելառուսին: