ՀԱՊԿ միացյալ զորախումբը կմասնակցի Հայրենական...

ՀԱՊԿ մշտական խորհրդի՝ այսօր անցկացված նիստում որոշվել  է նախագիծ ներկայացնել կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին ու առաջարկել, որ ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառումներին կազմակերպությունը մասնակցի մեկ դրոշի ներքո։

Մասնավորապես նշվում է, որ առաջարկվելու է ՀԱՊԿ անդամ 6 պետությունների միացյալ զորախումբ ուղարկել մասնակցելու այդ կապակցությամբ կազմակերպվելիք զորահանդեսին։ Կազմակերպության մեջ մտնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։

Մինչ այս, Հայաստանի զինված ուժերը Մոսկվայում Հայրենական պատերազմի հոբելյանական զորահանդեսներին մասնակցել են նաև նախկինում։