Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), թեև հանրապետության ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս հարցում մենք առաջին հերթին կենտրոնանում ենք Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարությունների վրա, ըստ որոնց՝ ներկայումս օրակարգում չկա Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Ինչպես գիտեք, հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահելու է Եվրասիական տնտեսական միությունում»,- ասել է դիվանագետը։