ՀԱՊԿ-ից դուրս գալը չի համապատասխանում Հայաստա...

ՀԱՊԿ-ից դուրս գալը չի համապատասխանում Հայաստանի շահերին։ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով ՀԱՊԿ անդամներ երկրների ղեկավարների մեծ մասի հարաբերություններն Ադրբեջանի հետ ավելի լավն են, քան Հայաստանի, և Երևանը պետք է մտածի դրա պատճառների մասին՝ ուրիշներին մեղադրելու փոխարեն։

«Հարաբերությունները պետք է կառուցել Ռուսաստանի հետ։ Ղրղզստանն այստեղ շահեր չունի։ Ես ինքս որոշակիորեն հուսախաբված եմ ՀԱՊԿ-ից, բայց իրավիճակին պետք է նայել գործնական տեսանկյունից։ ՌԴ-ի հետ կան երկկողմ պայմանավորվածություններ, բայց Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում դրանք գործարկելու համար։ Մեծ հույսեր ՀԱՊԿ-ի հետ չեմ կապում, բայց հեռանալը նման է սեփական ոտքին կրակելուն», — նշել է նա։