ՀԱՊԿ-ի արտգործնախարարները դատապարտել են Իրանի...

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարները խստորեն դատապարտել են Իրանին հասցրած Իսրայելի և Միացյալ Նահանգների կատարված հարվածները, քանի որ այդ գործողությունները սպառնում են անկայունացնել տարածաշրջանը։ Ըստ ТАСС-ի՝ ասված է նախարարների հայտարարության մեջ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի առնչությամբ։

«Մենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարներս, խոր մտահոգություն ենք հայտնում Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր սրման վերաբերյալ։ Խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառումը, ինչը Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում է։ Անկեղծորեն ցավակցում ենք բոլոր տուժածներին և սգում փոխադարձ հարձակումների հետևանքով զոհերի համար», -ասված է փաստաթղթում։

«Ընդգծում ենք, որ քաղաքացիական օբյեկտների, դրանց թվում՝ միջուկային էներգիայի ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում կտրականապես անընդունելի է և միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի կոպիտ խախտում է։ Դրանք ամբողջ տարածաշրջանում իրավիճակի հետագա անկայունացման ռիսկեր են ստեղծում և հղի են համաշխարհային խաղաղության և կայունության համար կործանարար հետևանքներով»,- նշված է փաստաթղթում։

Միևնույն ժամանակ, նախարարները շեշտել են, որ նման գործողությունները «խաթարում են Մերձավոր Արևելքում միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերից զերծ գոտի ստեղծելու ջանքերը»։