
Սեպտեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է փոխնախարար, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանի հետ։
Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը և անհրաժեշտ համատեղ քաղաքական ու դիվանագիտական միջոցառումները՝ ուղղված տարածաշրջանում լարվածության թուլացմանը։
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն։
Առաքելությանը հանձնարարված է գնահատել ներկա իրավիճակը, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստել տարածաշրջանում տիրող իրավիճակի ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին հատվածներում առաջացած լարվածության թուլացման առաջարկների մշակման մասին։