ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դեկտեմբերի 21-ին կայց...

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը նախատեսում է դեկտեմբերի 21-ին այցելել Երեւան եւ մտադիր է հանդիպել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

«2023 թվականի դեկտեմբերի 21-ին նախատեսվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովի այցը Երևան, որի ընթացքում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ակնկալվում է քննարկել Մինսկում անցկացված նստաշրջանի արդյունքները»,- ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։