ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջո...

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Ղրղզստանում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին Չոլպոն Աթա քաղաքում հայտարարել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:

«ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 26 - 27-ը Ղրղզստանի Հանրապետությունում՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից առաջ», - ասել է նա: