ՀԱՊԿ առաքելությունը, Ստանիսլավ Զասի գլխավորու...

Հայաստանում գտնվող ՀԱՊԿ առաքելությունը, Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ շրջան, հայտնել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

«Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանության ներկայացուցիչների հետ: Նա նաև դիտարկել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ»,- նշված է հաղորդագրությունում։

ՀԱՊԿ-ի առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, սեպտեմբերի 13-ին է ժամանել է Հայաստան՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:

Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ: