Հանրությունը կկարողանա թացն ու չորը տարբերել....

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ իշխանությունները փորձում են իրենց քաղաքական տապալումներն ու ձախողումները վերագրել ընդդիմությանը, քաղաքացիներին, արտաքին ուժերին և այլն, հետևաբար, նրանց երեկվա հայտարարությունները, թե՝ «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցել ԱԺ արտահերթ նիստին, իրականության հետ որևէ առնչություն չունի։

Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաև լրագրողի հարցին, թե Երկրորդ և Երրորդ նախագահների թիմերի միջև հակամարտություն կա՞, քանի որ կարծիք կա, որ 2 թիմերի միջև 2026 թվականի ընտրություններին ընդառաջ տարանջատում է  տեղի ունենում, այդպես էր բնորոշել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Պատասխանելով՝ Տիգրան Աբրահամյանը նախ շնորհակալություն հայտնեց լրագրողին՝ իր գործընկեր, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մասին հիշատակում անելու համար, քանի որ կարևոր է համարում, որ նրա հոդվածները հասարակության բոլոր հատվածներում լուսաբանվում են։

«Տարանջատման հետ կապված Արմեն Աշոտյանի ձևակերպումն ավելի շատ վերաբերում էր մինչ այդ տարանջատման մասին հայտարարած քաղաքական ուժի հայտարարությանը։