Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը Հայաստանը կախյալության մեջ պահող կրեմլակենտրոն նորգաղութային համակարգի ռևանշի որակապես նոր փուլի սկիզբն է.«Դավիթ Սանասարյանին իրականում հետապնդում են համակարգին չենթարկվելու ու նրան դիմադրելու համար։ Ցավով ստիպված ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մինչ օրս հետևողականորեն անտեսում են համակարգային փոփոխություններ կատարելու վերաբերյալ մեր և այլ ուժերի ու գործիչների բոլոր զգուշացումներն ու հորդորները»:
«Դավիթ Սանասարյանի` տարիներով պայքարի ու գործունեության վերաբերյալ հանրության արձագանքից էլ կարող եք հստակ տեսնել, որ երկու կարծիք չկա: Հանրությունը իր վստահությունն է հայտնում ՊՎԾ պետին, և կասկածների սլաքնեը ուղղում այլ երկրի հատուկ ծառայությունների ժառանգորդ հռչակված Ազգային անվտանգության ծառայությանը» - այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը:
Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք հետապնդման պատճառը իշխանությանը չենթարկվել է, ինչո՞ւ է այն իրականացվում Դավիթ Սանասարյանի նկատմամբ, Վահագն Ավագյանը պատասախանեց.
«Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանության մասին խոսելիս պետք է հասկանալ, որ ՀՀ-ն` որպես անկախ պետականություն դեռ գոյություն չունի: Նախկին ռեժիմի վարչախմբին հեռացնելով` կատարել ենք մեկ քայլ դեպի անկախացում և ինքնիշխանություն, սակայն ախպամոնտաժում տեղի չի ունեցել: Պարզապես հին վարաչխմբին փոխարինելու է եկել նորը, որը ինչքան էլ արդար լինի, ժամանակի ընթացքում խժռվելու է այդ համակարգի կողմից: Վերոնշյալից ելնելով փաստ է, որ այն ինչ տեսնում ենք հենց այդ խժռման դրսևորումներից է»:
Անդրադառնալով կուսակցության հայատարարության այն հատվածին, որ Սանասարյանի նկատմամբ հետապնդումը Հայաստանը կախյալության մեջ պահող կրեմլակենտրոն համակարգի ռևանշի սկիզբն է, կուսակցության խոսնակին հարցրինք, թե ինչո՞ւ ՊՎԾ պետը չարձագանքեց վարչապետի կողմից Սիրիա զորք ուղարկելուն.
«Կարծում եմ` սա շատ բնական է: Անգամ ազնվագույն մարդիկ հայտնվել են մի համակարգում, որտեղ փորձում են օգուտ տալու սկզբունքով աշխատել, և կիսաճշմարտություններ ասելով, ինչ-որ տեղ զիջելով, ինչ-որ տեղ իրականությունը թաքցնելով` պայքարել այդ համակարգի դեմ: Հնարվոր չէ այս գաղութացման տրամաբանության մեջ ստեղծված համակարգում անգամ ազնվագույն էլիտաներրով կազմված վարչախմբով ստեղծել հայ ժողովրդի համար ինքնիշխան համակարգ, որը կծառայի հենց ժողովրդին: Վստահաբար պրոցեսը տանելու է նրան, որ ազնիվներին քրեական հետպանդման են ենթարկելու, ոչ թե բանտարկելու միտումով, այլ պարզապես պետական կառավարման համակարգից հեռացնելու համար: Փաշինյանի կողմից Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելը փաստում են ասվածը»:
Վահագն Ավագյանը հավելեց` այն մարդիկ, ովքեր կփորձեն դիմադրել ռեժիմի ռևանշի պրոցեսին, քայլ առ քայլ դուրս են մղվելու պետական կառավարման համակարգից:
Աննա Հովհաննիսյան



