Հանրայինը Վեհափառին արդեն չի լուսաբանում, մեն...

Մինչեւ նոր տարին տիկին գլխավոր դատախազը Հանրայինի եթերում, այն Հանրայինի, որ ես դժգոհում էի, որ մեր նիստերը չի լուսաբանում, պարզվեց՝ Վեհափառ չի լուսաբանում, մենք ո՞վ ենք հայտարարեց, որ քաղբանտրկյալներ չկան: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, դատարանում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ,. Գործով մեղադրյալ Արմեն Աշոտյանը:

«Դե բնական է, այս իշխանությունների պահվածքն է, պետք է այդպես ասեն: Բա եթե պիտակներից այդպես վատ են զգում, բա անմեղության կանխավարկածը չի բռնաբարվո՞ւմ, երբ Հանրայինի եթերում տիկին գլխավոր դատախազը հայտարարում է կոռուպցիոն մեղադրանքների մասին քաղբնտարկյալներ ընկալվող մարդկանց գործերի շուրջ: Իմ առարկությունը նրա մասին է, որ ինձ խորհուրդներ տալու փոխարեն լավ կլինի միջգերատեսչական էթիկայի հանձնաժողով լինի, եւ առհասարակ, էս տեսակ գործերի հետ կապված իրավապահ համակարգը եւ հանրային հեռարձակողները բարի լինեն առնվազն պահել այն կանխավարկածները, որոնք դրված են արդարադատության հիմքում, մասնավորապես, անմեղության կանխավարկածը»,-ասաց նա: