Հանրային տրանսպորտը պետք է լինի Երևանով ամենա...

Հանրային տրանսպորտը պետք է լինի Երևանով ամենաարագ տեղաշարժվող տրանսպորտը։ Այս մասին  քաղաքապետարանի գործակարգավարական նիստում խոսեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ այս հարցում կարող են օգնել փողոցներում ավտոբուսային առանձնացված գծերը:

Նա ավելացրեց, որ ավտոբուսային առանձնացված գծերը տրանսպորտային բարեփոխման կարևորագույն մաս են։

«Դա որոշ անհարմարություններ պատճառում է ավտոմեքենա վարողներին, բայց սա է այն ճանապարհը, որով պետք է հասարակական տրանսպորտը զարգանա որակապես և ժամանակային առումով: Տրանսպորտը պետք է լինի Երևան քաղաքով ամենաարագ տեղաշարժվողը»,-ասաց փոխքաղաքապետը: