Հանրային ռադիոյում միջին աշխատավարձը շատ ցածր...

ԱԺ-ում Հանրային հեռարձակողի խորհրդի 2025-ի բյուջեի ծախսերի նախագծի քննարկման ժամանակ Հանրային Ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը բարձրացրեց մի շարք խնդիրներ:

Քոլոյանը նշեց, որ շենքի տանիքը, պարիսպը քանդվում են, պետք է վերանորոգվեն, այնտեղ կան հարկեր, որոնք պետք է վերանորոգվեն։ Տեխնիկական վերազինումը վերջին անգամ տեղի է ունեցել 21 տարի առաջ, աշխատողների միջին աշխատավարձը շատ ցածր է, մարդիկ ընկճված ու դառնացած են:

«Իրավիճակն այնտեղ ինձ համար զուգահեռ տիեզերք է. կան առողջության ապահովագրում, կան չինական, ճապոնական ծրագրեր: Դա հին շենք է՝ հին մտածելակերպով շատ մարդիկ: Ես ձգտում եմ երիտասարդացնել ամբողջ աշխատանքը, զգում եմ, որ այդ բարեփոխումները շատ ծանր են գնում, մարդիկ ասում են՝ դու մեզ ի՞նչ փող ես տալիս, որ մենք մի նոր լավ բան անենք:

Այդ ընկճվածությունը շատ վտանգավոր է մինչդեռ ռադիոն կարող է դառնալ իսկապես անաչառ լրատվության պրոֆեսիոնալ աղբյուր, դա է իմ նպատակը: Կխնդրեմ, որ մեր գործընկերներն ԱԺ-ում և կառավարությունում հաշվի առնեն այդ բոլոր խնդիրները և, իսկապես, շատ ցածր աշխատավարձերը»,- ասաց նա: