Հանրային խոսքում առկա տիպական սխալները ամփոփվ...

Լեզվի կոմիտեն մշակել և հրապարակել է «Լեզվական կողմնացույց» ժողովածուն, որում ամփոփել է հանրային խոսքում առկա տիպական լեզվական սխալները։

Ներկայացնելով հայերենում գոյություն ունեցող՝ լեզվականորեն խնդրահարույց դեպքերը՝ ժողովածուն նպատակ ունի կողմնորոշել օգտվողին լեզվական հարցերում։ Այն ընդգրկում է ինչպես բառիմաստային, քերականական, այնպես էլ կետադրական և ոճական բնույթի հարցեր։

«Ժողովածուն կարող է օգտակար գործիք դառնալ ձեր ամենօրյա աշխատանքում՝ որպես լայն լսարանի հետ աշխատող և հանրային լեզվամշակույթի զարգացման վրա ազդեցություն ունեցող մարդիկ և կառույցներ։ Այն կարող է օգնել խուսափել տարածված սխալներից և պահպանել հայերենի ճիշտ ու հստակ կիրառությունը թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում, ինչպես նաև նպաստել հանրային հաղորդակցության լեզվի կատարելագործմանը»,- նշված է հաղորդագրությունում։

«Լեզվական կողմնացույց»-ի էլեկտրոնային տարբերակը հասանելի է հետևյալ հղումով։