Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 2...

Երևանում հուլիսի 24-ի ցերեկը, հուլիսի 25-ին, 26-ի գիշերը  սպասվում է, 26-ի ցերեկը  քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։  Հուլիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ կլինի  քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ի ցերեկը, 25-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

i1.jpg (201 KB)

i2.jpg (39 KB)Մարզերում հուլիսի 24-ին և հուլիսի 26-ի ցերեկը առանձին շրջաններում, հուլիսի 25-ին, 26-ի գիշերը շրջանների զգալի մասում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 27-29-ը կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Արցախում հուլիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։