Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը առա...

 Երևանում փետրվարի 24-ի  ցերեկը, փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը,  տեղեկացնելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով:

Մարզերում փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 24-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Քամին՝ փետրվարի 24-ին հյուսիսարևմտյան, փետրվարի  25-28-ը, մարտի 1-ին հարավարևմտյան՝ 2-4մ/վ: