Աշոցքի, Արթիկի, Անիի, Թալինի, Արագածի, Ապարանի տարածաշրջաններում դեկտեմբերի 6-ին ժամը 17։00-ի դրությամբ անձրև է տեղում։
Ինչպես տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրությունից, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: