Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ մասնավորապես Հանրապետության հրապարակի տարածքում, հուլիսի 13-ին ժամը 11:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում կգործարկվի էլեկտրական շչակ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ փրկարար ծառայությունից՝ ընդգծելով, որ գործընթացը պլանավորված փորձարկում է և այն նպատակ ունի բարելավել ազդարարման համակարգերի պատրաստվածությունը։

«Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների շրջանակում՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ազդարարման համակարգերի փորձարկումներ՝ դրանց անխափան աշխատանքն ապահովելու և հնարավոր խնդիրները վերացնելու նպատակով։

Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: