Ապրիլի 6-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Հանդիպմանը շեշտվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դերը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից»,- գրված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Վրաստանի նախագահները նաև գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությունից, մտքեր են փոխանակել հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:



