
Հանդիպման ավարտի պահից ի վեր ադրբեջանական լրատվականները ակտիվորեն վերցնում են տեղեկատվական խոսույթն իրենց ձեռքը․․․: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Նախապես գրված տեքստերը պատրաստ են, դրանք արագորեն տարածվում են բոլոր աղբյուրներով։ Հայկական կողմում լռություն է, տեղեկատվություն չկա, շատերը հենց ադրբեջանական աղբյուրներից են օգտվում։ Սա բազմիցս խաղարկված սցենար է, որի հետևանքով դաշտում գերակա են դառնում ադրբեջանական կողմի թեզերը․․
Թեև ինչի վրա եմ զարմանում, երբ երկրի ղեկավարությունը բառացի կրկնում է դրանք»,-գրել է Հայրապետյանը: