Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 91...

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, որը նախորդ շաբաթվա համեմատ ավելի է 132 միլիոն դրամով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) հետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ)»,- գրել է վարչապետը՝ նշելով, որ մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: