Արցախում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն, որի ժամանակ բոլոր ուժերը քաղաքական հայացքները մի կողմ թողեցին և համախմբվեցին, հիմա հերթը Հայաստանինն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
«Մեր բոլոր ասածները իրականացել են, հիմա մենք կանգնած ենք պարզ ջրբաժանի առաջ՝ սա լինել-չլինելու հարց է»,-ասաց նա:



