Համոզված եմ, որ այս անգամ էլ բռնապետիկը Ջհանգ...

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել իր իսկ կողմից զավթած ԲԴԽ նախագահի պաշտոնակատարից։ Պատճառը՝ հաստատ ձայնագրության փաստը չէ, արդյոք հիվանդությու՞նը։ Կասկածում եմ։

Համոզված եմ, որ այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել։ Ամեն դեպքում այն ձայնագրության բացահայտումը, շեշտեմ՝ ոչ բովանդակությունը, բռնապետիկի սրտով չէր։ Գագիկ Ջհանգիրյանն արդեն ունի արժանի փոխարինողներ, ի դեմս ԲԴԽ մյուս անդամների, որոնք իրենց պահվածքով ապացուցել են, որ իրենց «վզներին նույնպես դրված է», ինչպես բոլոր քպ-ական պատգամավորների, նախարարների, դատախազների, ոստիկանների, քննիչների։

Տեսնես ի՞նչ է դրված․․․»։