Համոզված եմ՝ այս գործը շատ տխուր ավարտ է ունե...

«Սա ակնհայտ բռնաճնշում է, հրահանգով կարված քրեական գործ»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին վերագրվող մեղադրանքին։

«Գիտենք՝ այս ամբիոնից ինչ է ասել, ասել է՝ կտանեմ ձեզ ԱԱԾ պադվալներ կլցնեմ։ Այս ամենը դրա շրջանակներում է։ Չեմ զարմանա, որ մի քանի նիստ հետո բերեք ու ընդդիմադիր լինելը քրեականացնեք»,- նշեց Դանիելյանը՝ կրկնելով, որ Արծվիկ Մինասյանի գործը քաղաքական հետապնդում է և որ նա բացառիկ հայրենասեր ու անկաշառ գործիչներից է։ Խոսքն ուղղելով ՔՊ-ական պատգամավորներին՝ Դանիելյանը հարցրեց․ «Ձեր արածից ձեզ լավ եք զգո՞ւմ, որ ձեր գործընկերներին տանում եք կալանքի։ Սա կոնկրետ հարձակում է «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա»։

Մանրամասն՝ տեսանյութում։