Այսօր ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյան ասաց, որ Հայաստանում պետք է լինի բռնությունից զերծ հանրություն.
«Մի հանրություն, որտեղ տեղ չունեն բռնություններով հարցեր լուծելու որևէ մտայնություն, փորձ, քարոզչություն: Եվ այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական աշխատանքով կյանքի ենք կոչում և կյանքի ենք կոչելու: Բայց այս դեպքում էլ կարծես ՀՀ-ում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձ են անում մեկնաբանել որպես թուլություն: Եվ այսօր այստեղ ուզում եմ հստակ հայտարարել, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե ՀՀ կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա կամ կամքի որևէ պակաս կունենա ՀՀ-ում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց` ՀՀ ներքին անվտանգության վերաբերյալ մեր պատկերացումները կապված են ոստիկանության հետ, քանի որ ոստիկանության զորքերը կոչված են հանրապետության ներսում բռնության որևէ դեպք կանխարգելու համար, և այդ զորքերը ուղարկելով հայրենքի սահմաները պաշտպանելու` մենք արտահայտում են մեր պատկերացումը ներքին հարաբերությունների մասին:



