Համայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի բնակչ...

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 67-ամյա բնակիչը առանց համապատասխան թույլտվության պատրաստում և իրացնում է ալկոհոլային խմիչքներ:

Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելել են 67-ամյա տղամարդու բնակության հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է:

Ապօրինի ձեռնարկատիրության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 67-ամյա տղամարդու՝ Անդրանիկի փողոցում գտնվող տան նկուղում հայտնաբերվել են տարբեր տարողությամբ տարաների մեջ լցված 1680 լիտր գինի և 411 լիտր օղի:

Կատարվում է նախաքննություն: