ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չի լքի Գազայի հատված...

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի լքի Գազայի հատվածը և կարծում է, որ տեղի բնակիչները նույնը կանեն, «ՌԻԱ Նովոստիին» ասել է շարժման խոսնակ Հուսամ Բադրանը։

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 8-ին Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել լքել իրենց տները պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին:

«Սա մեր ողջ ժողովրդի հստակ դիրքորոշումն է՝ սա մեր հողն է, և մենք կպահենք այն ու չենք հեռանա», – ասել է Բադրանը: