
ՀԱՄԱՍ շարժումը կկատարի զինաթափման մասին խաղաղ պլանով նախատեսված կետը: Այս մասին Իսրայելի Քնեսեթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն է մեջբերել Reuters գործակալությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«ՀԱՄԱՍ-ը համաձայնել է իրականացնել զինաթափման ծրագիրը»,-ասել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը նաև ընդգծել է, որ Գազայի հատվածում հակամարտությունն ավարտվել է։