
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մոտ պահվող մնացած 13 իսրայելցի պատանդները ևս ազատ են արձակվել։ Այս մասին քիչ առաջ Reuters-ին հայտնել է պատանդների ազատ արձակման գործընթացում ներգրավված պաշտոնյան։
Պատանդառված իսրայելցիների վերջին խումբն հանձնվել է Գազայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։
Հոկտեմբերի 13-ի առավոտյան ազատ էին արձակվել ևս 7 իսրայելցի պատանդներ։ Այդպիսով, բոլոր իսրայելցի գերիները վերադառնում են տուն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաստատված համաձայնության շրջանակում ազատ արձակման ենթակա բոլոր 1966 պաղեստինցի բանտարկյալները ևս պատրաստվում են լքել իսրայելական բանտերը։